Հայկական մաքսանենգ սիգարետները թափանցել են վրացական շուկա

© SputnikПродажа сигарет
Продажа сигарет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թբիլիսում մաքսանանեգ սիգարետներ իրացնելու համար ձերբակալված անձին մինչև 4 տարվա ազատազրկում է սպառնում։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Վրաստանի ֆինանսների նախարարության Քննչական կոմիտեի աշխատակիցները քրեական պատասխանատվության են ենթարկվել մի տղամարդու, որին մաքսանենգ սիգարտներ իրացնելու մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով գերատեսչությանը։

Կոմիտեից վստահեցրել են, որ մեղադրյալն հայկական արտադրության և առանց դրոշմանիշների սիգարետներ է իրացրել առևտրի տարբեր կետերում։

Մաքսանենգ ապրանքն առգրավվել է որպես իրեղեն ապացույց։ Քրեական գործ է հարուցվել «ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ պահելը, իրացնելը և տեղափոխելը» հոդվածով, որը երկուսից չորս տարվա ազատազրկում է նախատեսում։

Սա առանց դրոշմանիշների ծխախոտային ապրանքների իրացման չորրորդ դեպքն է այս տարում։ 2017 թվականի հունվարից Վրաստանում ֆիլտրով սիգարետի մեկ տուփի դրոշմանիշի գինը 0,6 լարիով (0,23 դոլար) ավելացել է և կազմում է 1,7 լարի (0,66 դոլար)։

Русская версия

Լրահոս
0