Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Նաիրա Զոհրաբյանը դանակահարության համար մեղադրում է ՀՀԿ–ականին

© Sputnik / Asatur YesayantsНаира Зограбян
Наира Зограбян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում երեկ դանակահարված Աբրահամ Ադամյանը «Ծառուկյան դաշինք»-ի ակտիվիստներից է, իսկ տեղի ունեցածն էլ բացահայտ քաղաքական ենթատեքստ ունի։
Նաիրա Զոհրաբյան

Զոհրաբյանի խոսքով` Մասիսի միջադեպի հրահրողը եղել է Հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանը՝ իր թիմակիցների հետ։ Նա դիմել է բոլոր նրանց, ովքեր ընտրությունները կենացմահու պայքարի են ուզում վերածել։

Նշենք, որ ոստիկանության տվյալով` մարտի 1-ին, ժամը 15.50-ին, «Մասիս» բուժկենտրոնից հաղորդել են, որ որովայնի վնասվածքով բուժօգնության է բերվել 1993 թ. ծնված Ա. Ա.-ն։

Պարզվել է, որ նշված օրը և ժամին Մասիս կայարանի Սայաթ-Նովա փողոցի թիվ 30 հասցեում Ա. Ա.-ի հետ վիճաբանել և սուր կտրող-ծակող գործիքով նրա որովայնին հարվածել է համագյուղացին՝ 1990 թ. ծնված Ա. Հ.-ն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը նա մեղայականով ներկայացել է բաժին և ձերբակալվել:

Լրահոս
0