00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ մի րոպե չպետք է թուլացնեք ձեր զգոնությունը. Նախագահը շնորհավորել է դիվանագետներին

© presidentСерж Саргсян
Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել դիվանագետի օրվա կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի —Sputnik. Շնորհավորելով դիվանագետներին մասնագիտական տոնի կապակցությամբ` նախագահ Սարգսյանը նշել է, որ այս տարի դիվանագետի տոնը հոբելյանական է, քանզի 25 տարի առաջ՝ հենց այս օրը, Հայաստանն անդամակցեց Միավորված ազգերի կազմակերպությանը՝ իրագործելով միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու մեր ժողովրդի նվիրական երազանքը։

«Քառորդ դար առաջ, երբ Հայաստանը կրկին տեղ զբաղեցրեց համաշխարհային քաղաքական քարտեզի վրա, մեր երկրի և արտաքին աշխարհի միջև կապը առաջին հերթին սկսեց իրականացվել մեր դիվանագետների միջոցով: Պատահական չէ, որ այս խորհրդանշական օրը հռչակվել և ավանդաբար նշվում է որպես հայ դիվանագետի մասնագիտական տոն։

Мэтью Григс - Sputnik Արմենիա
«Հայաստա՛ն, հուպ տուր». Ավստրալացի դիվանագետի հայկական հաղթանակը

Անշուշտ, մեծ է հազարամյա պատմություն, հարուստ ավանդույթներ և մշակույթ ունեցող երկրի` անկախ Հայաստանի և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության պատասխանատվությունը: Դիվանագետի ծառայության առանձնահատկություններից մեկը հասարակության համար նրա գործունեության մեծ մասի անտեսանելի մնալն է։ Հավատացած եղեք, որ ձեր կատարած աշխատանքը մեզ համար տեսանելի է և դրվատանքի արժանի։

Այսօր էլ մեր երկրի առջև ծառացել են բազում մարտահրավերներ: Դրանց դիմագրավելու ջանքերում մեծ են ակնկալիքներն ու պահանջները ձեզնից` մեր դիվանագետներից: Ինչպես հայ զինվորը՝ սահմանին, այդպես էլ դուք՝ արտերկրում և արտաքին գործերի նախարարության աշխատակազմում, ոչ մի րոպե չպետք է թուլացնեք ձեր զգոնությունը՝ մշտապես պատրաստ լինելով հակազդելու մեր պետականության և ազգային շահերի դեմ ուղղված ոտնձգություններին։

Ованнес Манукян - Sputnik Արմենիա
Դիվանագետի կյանքը. պատմում է Վրաստանում Հայաստանի նախկին դեսպանը

Մեզ շրջապատող աշխարհաքաղաքական իրողություններն իրենց յուրահատուկ կնիքն են դրել նաև մեր դիվանագիտական ծառայության վրա: Մասնագիտական բարձր պատրաստվածության պահանջներից զատ, թերևս, ավելի շատ, քան այլ երկրների դիվանագետների պարագայում, ձեր աշխատանքը պահանջում է անմնացորդ նվիրվածություն և սեր հայրենիքի հանդեպ: Այդպես է, երբ ներկայացնում ես մի երկիր, որին պարտադրվել է պատերազմ ու շրջափակում:

Հայաստանը խաղաղասեր երկիր է: Մենք` հայերս, դարեր շարունակ գոյապայքար ենք մղել մեր նախնիների երկրում ազատ ապրելու իրավունքի համար, ուստի քաջ գիտակցում ենք խաղաղ կյանքի կարևորությունը: Դիվանագետների ուսերին է դրված մեր երկրի խաղաղ և կայուն զարգացման համար համապատասխան պայմանների ապահովման պատասխանատվության կարևորագույն բաժինը: Վստահ եմ, որ դուք գիտակցում եք այդ պատասխանատվությունը և պատրաստ եք պատվով կրել այն:

Համոզված եմ, որ այսուհետ ևս հավուր պատշաճի ներկայացնելով մեր երկիրը, մեր դիրքորոշումներն ու մոտեցումները, ձեր ակտիվ ներգրավվածությամբ դրանք առավել լսելի ու ընկալելի դարձնելով միջազգային հարթակներում, կշարունակեք էական ներդրում կատարել մեր երկրի արտաքին անվտանգության ամրապնդման գործում»,-ասված է շնորհավորական ուղերձում:

Լրահոս
0