Մխիթարյանը հայտնվել է փետրվարի լավագույն ֆուտբոլիստների ցանկում

© Reuters / Phil NobleГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Պրեմիեր լիգայի փետրվարի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. «The Telegraph»-ը կազմել է Պրեմիեր լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստների քսանյակը, հայտնում է armsport.am-ը:

Генрих Мхитарян. Матч Манчестер Юнайтед - Лестер Сити - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը խաղընկերերին հայերեն է սովորեցրել

Այն եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Առաջին տեղում է Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Կեյնը, որը Ռոմելու Լուկակուի և Ալեքսիս Սանչեսի հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը:

«Հնարավոր է, որ Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը լավագույնը չէ Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների մեջ փետրվարի համար, սակայն նրա խաղաոճը «Մանչեսթեր Յունայթեդի» գրոհներին վտանգ է հաղորդել: Թիմը զգում է նրա կարիքը, երբ նա չկա այնտեղ: Մեկ գոլ և մեկ արդյունավետ փոխանցում, ինչպես նաև փայլուն խաղ «Լեսթերի» դեմ: Ժոզե Մոուրինյուն գիտի, որ Մխիթարյանի վերադարձի կարիքն ունի՝ որքան հնարավոր է շուտ»,- գրում է պարբերականը:

Լրահոս
0