Նվազեցված սակագներով փոխադրված հայկական առաջին բեռները հասել են Երևան

© пресс-служба ЮКЖДПеревозка грузов
Перевозка грузов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օրերս Հարավկովկասյան երկաթուղով Երևան են բերվել նվազեցված սակագներով Կովկաս-Փոթի միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցությունում փոխադրված հայկական առաջին բեռները: Երևանում գտնվող Կարմիր Բլուր երկաթուղային կայարան առաջինն է հասել «Սպեցմաշ» ընկերության գյուղատնտեսական տեխնիկան:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Սակագնի իջեցումը հնարավոր է դարձել Հարավկովկասյան երկաթուղու կողմից նշված լաստանավի վրա տեղերի գնման և բեռնափոխադրումների գործընթացի հեշտացման և սակագների օպտիմալացման վերաբերյալ միջազգային գործընկերների հետ տարված բանակցությունների շնորհիվ: Այսպիսով, Հայաստան և Հայաստանից մեկ վագոնի լաստանավով փոխադրման սակագինը կկրճատվի միջինը 2 հազար դոլարով:

«Մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ և ակտիվ բանակցում ենք Ռուսական ու Վրացական երկաթուղիների ներկայացուցիչների հետ: Օրերս մեզ հաջողվեց նվազեցնել հայկական բեռների համար Վրացական երկաթուղու սակագները միջինը 30%-ով (մոտ $500)», — ասում է «ՀԿԵ» ՓԲԸ Ֆիրմային տրանսպորտային ճանապարհային կենտրոնի պետ Դմիտրի Գվոզդևը:

Նրա խոսքով,` նման զեղչերը թույլ են տարիս գործարարներին օգտվել մրցակցային սակագներից Վերին Լարսին այլընտրանքային երթուղում և տնտեսել ժամանակն ու ֆինանսները:

Ինչպես տեղեկացրեց Դ.Գվոզդևը, ՀԿԵ-ի կողմից առաջարկվող երթուղին և սակագների նվազեցումը գործարարների մեծ ուշադրությանն արժանացան և այժմ երկաթուղին բանակցություններ է վարում շուրջ 200 հայկական և վրացական ընկերությունների հետ:

Строительство БАМа-2 в Амурской области - Sputnik Արմենիա
Իրան-Հայաստան երկաթուղին կարող է իրականություն դառնալ

Մասնագետի կանխատեսումներով, առաջարկվող երթուղու հարմարությունը, ճկուն սակագները և անկախությունը եղանակային պայմաններից թույլ կտան ապահովել լաստանավի ակտիվ աշխատանքը: Երկաթուղալաստանավային փոխադրումների սակագների նվազումը վերաբերում է Հայաստան և Հայաստանից բեռնափոխադրումներ կատարող բոլոր ներմուծող-արտահանողներին:

Բացի այն, որ լաստանավային բեռնափոխադրումները էապես էժանացել են ավտոմոբիլայինների հետ համեմատ, դրանք ավելի անվտանգ են ու հուսալի:

Կովկաս-Փոթի հաղորդակցությունում լաստանավային փոխադրումները փետրվարի 10-ից իրականացվում են կանոնավոր կերպով՝ համաձայն չվացուցակի: Երկաթուղալաստանավային փոխադրումներն առավել օպտիմալ են լոգիստիկայի տեսանկյունից, քանի որ չեն պահանջում բեռների լրացուցիչ բեռնում երկաթուղային տրանսպորտից ավտոմոբիլային և կատարվում են վագոններով միայն երկաթուղով: Առաջարկվող զեղչերը թույլ կտան նաև կրճատել ապրանքների վերջնական արժեքը, ինչը ձեռնտու է և հայկական սպառողներին, և տեղական արտադրողներին:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Русская версия

Լրահոս
0