00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմ չի լինի

© Sputnik / Asatur YesayantsЩенок на оборонительной позиции армянских ВС
Щенок на оборонительной позиции армянских ВС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Ամիրամ Գրիգորովը մտորում է հայ–ադրբեջանական դիմակայության մասին` սահմանին, սպորտային ռինգում և մեծ քաղաքականության աշխարհում տեղի ունեցած աղմկահարույց իրադարձությունների ֆոնին։

Փետրվարի 23-ին մերձմոսկովյան Խիմկիում ընդհարում տեղի ունեցավ մարզիկների միջև. թայլանդական բռնցքամարտի սպորտի ռուսաստանցի վարպետ Վարդան Ասատրյանը ուժերը չափեց մարտական սամբոյի մարզիկ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Էլնուր Իբրահիմովի հետ։ Անկասկած, առանց կանոնների մարտի աստղերը առանձնապես համակրանք չէին տածում միմյանց նկատմամբ։ Հաղթեց Ասատրյանը, որը հաղթանակից հետո ծածանեց Արցախի Հանրապետության դրոշը։

Փետրվարյան հիվանդություն

Յուրաքանչյուր տարի ապրիլի սկզբին անախորժ նորություններ են սպասվում նախկին ԽՍՀՄ ամենահին հակամարտության գոտուց։ Հերթական սրման պատճառն Աղդամի շրջանում տեղի ունեցած ողբերգության հերթական տարելիցն էր, երբ 1992թ-ի փետրվարի 25-ին ղարաբաղյան պատերազմի ժամանակ խաղաղ բնակիչներ մահացան։ Պատմությունը բավական մութ է և խճճված, բայց Ադրբեջանում այն Հայաստանի դեմ ուղղված պաշտոնական քարոզչության միջոց է։

Яромир Штетина - Sputnik Արմենիա
Արցախ այցելած պատգամավոր. «Ես Մինսկ չեմ գնա»

Ադրբեջանական ոստիկանական գերատեսչությունը` ոգեշնչված բելառուսական իշխանությունների կողմից ռուս-իսրայելցի բլոգեր Լապշինի արտահանձնումով, որին մեղադրում են «Ադրբեջանի սահմանն անօրինական հատելու մեջ», Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարել եվրախորհրդարանականների նկատմամբ, որոնք որպես դիտորդ մասնակցել են Ղարաբաղի սահմանադրական հանրաքվեին։ Բայց դա դեռ ամենը չէ, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել եվրոպացի մի քանի հնագետների նկատմամբ, որոնք մասնակցել են Արցախի Ազոխի քարանձավի պեղումներին։ Այս քարանձավի գտածոները խորհրդային շրջանում տարվել են Բաքու և հանդիսանում են Ադրբեջանի Պատմության թանգարանի հավաքածուի մարգարիտը։

Դե, ի վերջո, ինչպես սպասվում էր, սրվել է սահմանամերձ իրավիճակը, Ադրբեջանը զոհեր է տվել ու, ավանդույթի համաձայն, ամեն ինչում մեղադրել հայկական կողմին։

Խաղաղապահ «Իսկանդերը»

Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը ցրեց բոլոր կասկածները «Իսկանդեր-Մ» համալիրների վերաբերյալ։ «Իսկանդերները» պատկանում են Հայաստանին, և այդ ֆանտաստիկ հրթիռային զենքը` Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հպարտությունը, գործարանային գնով է վաճառվել Հայաստանին։ Նման զգալի զեղչերի պատճառը Հայաստանի անդամակցությունն է ՀԱՊԿ-ին։ Ռուսաստանի առաքած «Իսկանդերները» լրջորեն փոխել են ուժերի դասավորությունը հարավկովկասյան հակամարտությունում, բացի այդ, այդ գնման հետևանքով ճեղք չի առաջացել երկրի բյուջեում։

Заседание дискуссионного клуба Валдай в Сочи. Федор Лукьянов - Sputnik Արմենիա
«Իսկանդերը» ոչ թե կրակելու, այլ վախեցնելու համար է

«Վառոդը չոր պահիր»

Միաժամանակ, Հայաստանում մարտի 1-ին անցկացվեցին ԱԻՆ-ի լայնածավալ մարտավարական զորավարժությունները, մայրաքաղաքում դրանք կազմակերպվեցին Երևանի բժշկական համալսարանում։ Զորավարժությունների սցենարով` պայմանական հակառակորդի ինքնաթիռները հատեցին Հայաստանի սահմանները` Երևանին հրթիռային հարված հասցնելու նպատակով։ Ըստ էության, դա հայկական կողմի արձագանքն էր հարևան երկրի տարբեր պաշտոնյաների կողմից հնչող սպառնալիքներին։

Տարաձայնությունները ռինգում

Փետրվարի 23-ին Յանդեքսի գլխավոր նորություններում հայտնվեց Երևանին վերաբերող մեկ այլ նորություն. Ռուսաստանի զինված ուժերի և Հայաստանի ՊՆ-ի ներկայացուցիչները ծաղկեպսակ էին դրել մայրաքաղաքի Անհայտ զինվորի շիրմին։ Այս արարողությունն ամեն տարի էլ անցկացվում է, բայց այդ իրադարձության նկատմամբ հետաքրքրության ավելացումն ընդգծում է` Ռուսաստանը համաձայն չէ Կովկասում իրադրության հնարավոր սրման հետ։ Գերտերությունն ասում է` ոչ մի պատերազմ չի լինի։

Տարաձայնությունները` միայն ռինգում։

Լրահոս
0