Գարնանը մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները վարդակակաչները կլինեն

© Sputnik / Сергей Мальгавко / Անցնել մեդիապահոցБотанический сад. Архивное фото.
Ботанический сад. Архивное фото. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախորդ տարվա նոյեմբերի սկզբից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում էր վարդակակաչների սոխուկների տունկը: Ըստ այդմ, Հոլանդիայից ներկրվել էր ավելի քան 500 հազար սոխուկ:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Կակաչները մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները կլինեն և կզարդարեն գարնանային Երևանի այգիները, պուրակները, ինչպես նաև փողոցների հարակից ծաղկային տարածքները մարտի 20-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Նախորդ տարի Հոլանդիայից ներկրված 500 հազար սոխուկները պահեստավորված շուրջ 250 000 սոխուկի հետ միասին տնկվել են այգիներում, պուրակներում ու մայթերին հարակից ծաղկային տարածքներում:

Սոխուկների տունկը կազմակերպվել է նախատեսված ագրոկանոնների համաձայն, հետևաբար, մասնագիտական նախնական եզրակացությամբ կապահովվի կպչողականության բարձր ցուցանիշ:

 

 

Լրահոս
0