Բրիտանիայի խորհրդարանականները «չեն կարողացել լուրջ պատճառ հորինել»

© Sputnik / Рамиль СитдиковФорум европейских и азиатских медиа 2015. Маргарита Симонян
Форум европейских и азиатских медиа 2015. Маргарита Симонян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
RT հեռուստաալիքի և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի արտաքին գործերի կոմիտեի զեկույցին։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. RT հեռուստաալիքի և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի արտաքին գործերի կոմիտեի զեկույցը, որտեղ անդրադարձ է եղել իրենց երկրում RT-ի և Sputnik-ի աշխատանքին, ասել է, որ բրիտանական խորհրդարանականները «չեն կարողացել լուրջ պատճառ հորինել, ինչի համար կարելի էր մեզ փակել», գրված է հեռուստաալիքի կայքում։

Форум европейских и азиатских медиа 2015. Маргарита Симонян - Sputnik Արմենիա
Սիմոնյանը մի քանի գործնական խորհուրդներ է տվել ամերիկյան հետախուզությանը

Ավելի վաղ` հինգշաբթի, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի արտաքին գործերի կոմիտեն «Միացյալ թագավորության և Ռուսաստանի հարաբերությունները» թեմայով զեկույց էր հրապարակել։ Զեկույցում, մասնավորապես մտահոգությունն է արտահայտվել Մեծ Բրիտանիայի տարածքում «շինծու նորությունների քանակի աճի» վերաբերյալ, իսկ RT հեռուստաալիքն ու Sputnik գործակալությունը` համարվում է դրանց տարածվողը։ Ընդ որում, զեկույցում նման նյութերի և ոչ մի օրինակ չի ներկայացվում։

Sputnik UK մամուլի կենտրոնում հայտնել են, որ այդ զեկույցը գործակալության նկատմամբ կանխակալ գնահատականներ է պարունակում և նման մեղադրանքների էական ապացույցներ չունի։

«RT-ն և Sputnik-ը նույնիսկ խոշորացույցի տակ ուսումնասիրելուց հետո, խորհրդարանականներն այդպես էլ չհորինեցին էական պատճառ` մեզ փակելու համար։ Հավանաբար, չցանկացան իրենց զրկել ճաշարանում RT-ն նայելու հաճույքից։

Ընդ որում, զեկույցի հեղինակները կոչ են անում ուշադիր հետևել, որ մենք պատահաբար «ապատեղեկատվություն» չտարածենք, իսկ իրենք մեջբերումներ են անում զանգվածային պահանջարկ ունեցող ԶԼՄ-ներից, որոնց մոտ մենք հաճախ ենք ապատեղեկատվություն ֆիքսում։

Եվս մի քանի նման զեկույց, և «բրիտանական խորհրդարանականները» կդառնան «բրիտանական գիտնականների» հոմանիշ», — հաղորդագրությանը մեջ մեջբերված է Սիմոնյանի խոսքը։

 

Լրահոս
0