Սիրիական բանակը գրավել է Պալմիրան

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցРазвалины древнего города Пальмира
Развалины древнего города Пальмира - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ սիրիական կառավարական զորքերը` ռուսական ավիացիայի աջակցությամբ, վերահսկողություն են հաստատել Պալմիրա քաղաքում:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն սիրիական Պալմիրան գրավելու մասին հայտնել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ սիրիական բանակի զինծառայողները վերահսկողություն են հաստատել Պալմիրայի պատմական հատվածում, որտեղ տեղակայված են հնագույն հուշարձանները:

Սիրիական աղբյուրի տվյալներով` զորքերին հաջողվել է դուրս մղել գրոհայիններին քաղաքի մի շարք հատվածներից:

Русская версия

Լրահոս
0