Հայկական կողմը կրկին ճնշել է Ադրբեջանի գիշերային ակտիվությունը

© AFP PHOTO / KAREN MINASYAN Армянские военнослужащие
Армянские военнослужащие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանն այս գիշեր ավելի քան 2000 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մնացել է լարված: Հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով ականանետներից, նռնականետներից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 145 անգամ Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում:

«Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետներից ու տարբեր տիպի նռնականետներից արձակել է 111 արկ»,- նշված է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը ճնշվել է։

Լրահոս
0