Միացեք և դուք. Արոնյանը կոչ է անում գնել զինվորների պատրաստած բացիկները

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցЛевон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զինվորական ծառայության ժամանակ վիրավորված զինծառայողները մարտի 8-յան տոնական բացիկներ են պատրաստում։ Հայտնի շախմատիստ Լևոն Արոնյանը որոշել է հարազատներին շնորհավորել այդ բացիկներով։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Երևանի պետական բժշկական համալսարանը ակցիա է նախաձեռնել, որի շրջանակում զինվորական ծառայության ժամանակ վիրավորված զինծառայողները մարտի 8-յան տոնական բացիկներ են պատրաստում։ Որոշ կառույցներ արդեն հայտնել են, որ պատրաստ են գնել այդ բացիկները։ Նրանց է միացել նաև հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը։

«Մեծ սիրով հարազատներիս կշնորհավորեմ մեր վիրավոր զինվորների պատրաստած բացիկներով: Միանում եմ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ծրագրին:

Միացեք և դուք։ Ողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր Զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արոնյանը։

Նախօրեին այս ակցիային էր միացել նաև հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։

Русская версия

Լրահոս
0