00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ երեխաները ծանոթանում են չինական մշակույթին

© Sputnik / Asatur YesayantsВыставка "Китайские басни: рисуют армянские дети" в Национальной детской библиотеке имени Хнко-Апера, организованная совместно с посольством КНР
Выставка Китайские басни: рисуют армянские дети в Национальной детской библиотеке имени Хнко-Апера, организованная совместно с посольством КНР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Չինական առակներ. նկարում են հայ երեխաները» անվանումով ցուցահանդես է բացվել Երևանի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Էսթետիկայի ազգային կենտրոնի սաները Չինաստանի թեմայով նկարներ են նկարել։ Երևանի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում ուրբաթ «Չինական առակներ. նկարում են հայ երեխաները» անվանումով ցուցահանդես բացվեց։

Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնայանը նշեց, որ գրադարանն արդեն երրորդ տարին է, ինչ համագործակցում է չինական ընկերությունների հետ։

Չինաստանը հայ երեխաների աչքերով

«Մեր գրադարանը չինական անկյուն ունի, որտեղ մեծաթիվ մանկա-պատանեկան գրականություն կա։ Բնականաբար, մենք նաև համատեղ միջոցառումներ ենք անցկացնում` առաջին հերթին չինական մշակույթը, գրականությունն ու պատմությունը քարոզելու նպատակով։ Իսկ այս ցուցահանդեսը կօգնի երեխաներին ծանոթանալ Չինաստանի մշակույթին։ Մենք ցանկանում ենք չինական առակները ներկայացնել հայ երեխաների աչքերով», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տոնոյանը։

© Sputnik / Asatur YesayantsՌուզան Տոնոյան
Директор детской библиотеки имени Хнко-Апера Рузан Тоноян - Sputnik Արմենիա
Ռուզան Տոնոյան

Նա նշեց, որ ցուցահանդեսին ներկայացված են «Էսթետիկայի ազգային կենտրոնի» 13 սաների աշխատանքներ։ Առաջին տարին չէ, որ գրադարանը կենտրոնի հետ համագործակցում է։ Նրա խոսքով` ցուցահանդեսի շրջանակներում նաև թեյախմություն է նախատեսված։

«Մենք փորձել ենք այնպես անել, որ մեր պատանի այցելուներն իսկապես գարնանային տրամադրություն ունենան։ Սկզբում երեխաները ծանոթացան չինական առակներին, այնուհետև սկսեցին նկարել։ Մենք ուզում ենք հայ երեխաների կողմից պատկերազարդած չինական առակների գիրք հրապարակել», — նշեց Տոնոյանը։

Չինական թեյ

Գրադարանի այցելուների համար թեյախմությունը կազմակերպել էր Հայաստանի Յոգայի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Դանդուրովը։

«Հաճախ նման միջոցառուների ժամանակ մշակույթի հետ ծանոթությունը տեղի է ունենում ոչ միայն տեղեկատվության միջոցով, այլև ֆիլմադիտման կամ թեյախմության», — ասաց նա Sputnik Արմենիային։

Նրա խոսքով` երեխաները հետաքրքրասեր են, և դու միանգամից զգում ես, որ նրանց իսկապես դուր է գալիս չինական թեյը։ Մեկ գավաթ թեյախմությունից հետո մարդու մոտ ցանկություն է առաջանում ավելի մոտիկից ծանոթանալ այդ երկրի մշակույթին։ Այդպես է եղել հենց Դանդուրովի հետ։

© Sputnik / Asatur Yesayants«Չինական առակներ. նկարում են հայ երեխաները» անվանումով ցուցահանդես
«Չինական առակներ. նկարում են հայ երեխաները» անվանումով ցուցահանդես - Sputnik Արմենիա
1/4
«Չինական առակներ. նկարում են հայ երեխաները» անվանումով ցուցահանդես
© Sputnik / Asatur Yesayants«Չինական առակներ. նկարում են հայ երեխաները» անվանումով ցուցահանդես
«Չինական առակներ. նկարում են հայ երեխաները» անվանումով ցուցահանդես - Sputnik Արմենիա
2/4

3/4

4/4

«Ես սկսեցի ճապոներեն ուսումնասիրել, այնուհետև` թեյը, այդպես հետաքրքրվեցի չինարենով։ Այսօր երեխաները կարող են համտեսել կանաչ և սև թեյ, որը մենք պատրաստում ենք չինական ավանդույթների համաձայն», — պատմեց Դանդուրովը։

Հայաստանում ՉԺՀ հյուպատոս Վան Ֆենն իր հերթին ասաց, որ Չինաստանի և Հայաստանի համագործակցությունը զարգացման նոր մակարդակի վրա է։

«Երեխաները հրաշալի են նկարում։ Նրանց աշխատանքներից դատելով` մենք կարող ենք ասել, որ նրանք մեր հարաբերությունների արժանի հետնորդներն են, նրանց հետագա զարգացման համար լավ խթան կա։ Չինաստանն ու Հայաստանը հնագույն երկրներ են, որտեղ բնակվում են բարի, խելացի և աշխատասեր մարդիկ», — ասաց Ֆենը։

Նրա խոսքով` հենց սա է մեր ժողովրդների միջև առկա հիանալի հարաբերությունների նախադրյալը։

Русская версия

Լրահոս
0