Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Չինական առակները՝ հայ երեխաների աչքերով

© Sputnik / Asatur YesayantsДиректор детской библиотеки имени Хнко-Апера Рузан Тоноян
Директор детской библиотеки имени Хнко-Апера Рузан Тоноян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում այսօր յուահատուկ ցուցադրության բացում էր: Հայ մանուկները նկարում են չինական առակների մոտիվներով:
Ռուզան Տոնոյան

«Չինական առակներ. նկարում են հայ երեխաները» այսպես է կոչվում ցուցահանդեսը, որի հեղինակները Գեղագիտության ազգային կենտրոնի սաներ են:

Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյան ասում է, որ իրենց գրադարանը չինական անկյուն ունի, որտեղ մեծաթիվ մանկա-պատանեկան գրականություն կա։

«Բնականաբար, մենք նաև համատեղ միջոցառումներ ենք անցկացնում` առաջին հերթին չինական մշակույթը, գրականությունն ու պատմությունը քարոզելու նպատակով։ Իսկ այս ցուցահանդեսը կօգնի երեխաներին ծանոթանալ Չինաստանի մշակույթին», —ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով՝ ցանկություն կար չինական առակները ներկայացնել հայ երեխաների աչքերով:

 

Լրահոս
0