00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կովկասյան ընձառյուծն ընկերներին է սպասում երևանյան մետրոյում

© WWF ArmeniaВыставка "Король армянских гор – кавказский леопард" в армянском метро
Выставка Король армянских гор – кавказский леопард  в армянском метро - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
WWF–Հայաստան հիմնադրամը «Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ–ի հետ համատեղ վայրի բնության համաշխարհային օրվա կապակցությամբ «Երիտասարդական» մետրոյի կայարանի նախասրահում կազմակերպել էր «Հայոց լեռների արքա կովկասյան ընձառյուծ» ցուցահանդեսը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. WWF-Հայաստանը 2002 թվականից երկրում կենդանիների հիմնական տեսակների` կովկասյան ընձառյուծի, հայկական մուֆլոնի և բեզոարյան այծի վերաբերյալ ուսումնասիրություններ է անցկացնում, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Հայաստանում կովկասյան ընձառյուծի պահպանման WWF ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը։

Նրա խոսքով` Հայաստանում այս կենդանիների ճանաչելի դարձնելու դինամիկան և միտումները դրական են։

© Photo : WWF Armenia Կովկասյան ընձառյուծ
Кавказский Леопард  - Sputnik Արմենիա
Կովկասյան ընձառյուծ

«Մեր կազմակերպությունը ոչ միայն բնապահպանական գործունեությամբ է զբաղվում, այլև կանոնավոր կերպով մոնիտորինգ է իրականացնում։ Դրանք ցույց են տալիս, որ կենդանատեսակների աճ է արձանագրվել, հատկապես կովկասյան ընձառյուծի», — ասաց Գասպարյանն` ընդգծելով, որ կոնկրետ ծրագրերի իրականացման արդյունքում վերջին 15 տարիների ընթացքում Զանգեզուրի լեռնաշղթայում բնակվող կովկասյան ընձառյուծի քանակը հասել է 10-ի։

Рубен Хачатрян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կարմիր պանդան Հայաստանում կլինի Կենդանաբանական այգու նոր սեզոնի բացմանը

«Երիտասարդական» մետրոյի կայարանում այսօրվանից մեկ ամիս կգործի «Հայոց լեռների արքա կովկասյան ընձառյուծ» ցուցահանդեսը։

Գասպարյանի խոսքով` ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են ընձառյուծների պատկերներով լուսանկար-ցուցանակներ և նրանց մասին տեղեկություն`կենդանիների բնակեցման կոնկրետ գոտիները, որ կենդանիների նկատմամբ են որս իրականացնում և ինչպես, ինչպես են իրականացվում կենդանատեսակի պահպանմանն ուղղված ծրագրերը։

««Երիտասարդական» կայարանը պատահաբար չի ընտրվել` այն ամենամարդաշատն է։ Մեկ ամսվա ընթացքում այս կայարանով անցնում են հազարավոր ուղևորներ, իսկ դա մեզ հիանալի հնարավորություն է ընձեռում նրանց կովկասյան ընձառյուծի մասին պատմելու», — ասաց նա։

Այս տարի ակցիան անցկացվում է «Լսի՛ր երիտասարդների ձայնը» կարգախոսով։ Ցուցահանդեսի նպատակն է երիտասարդների ուշադրությունը սևեռել վայրի բնության պահպանման հարցին։

Գասպարյանը նաև ավելացրեց, որ կովկասյան ընձառյուծի պահպանումը նպաստում է նաև որս հանդիսացող կենդանատեսակների` բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և քարայծի պահպանմանը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2013 թվականի դեկտեմբերի 20-ից մարտի 3-ը Վայրի բնության պահպանման համաշխարհային օր է (World Wildlife Day) հռչակել` նպատակ ունենալով բարձրացնել հասարակության իրազեկությունը վայրի բնության և կենդանական աշխարհի նկատմամբ։ ՄԱԿ-ի պատմության մեջ սա կարևոր իրադարձություն է։

Русская версия

Լրահոս
0