Նախագահ Սարգսյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:

Ընդգծելով, որ ուղիղ մեկ ամսից՝ ապրիլի 3-ին, նշվելու է ՀՀ-ն և ՌԴ-ն միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը, Նախագահ Սարգսյանը յուրաքանչյուր լավ հնարավորություն է համարել ամփոփելու, գնահատական տալու երկկողմ հարաբերություններին և ուղենիշներ սահմանելու ապագայի համար:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը ևս գոհունակությամբ է փաստել, որ այցի շրջանակներում Հայաստանի խորհրդարանականների հետ հանդիպումները տեղի են ունենում երկու ռազմավարական գործընկեր պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում: Երկու երկրների խորհրդարանականները ծրագրում են ընդլայնել հարաբերությունների և համագործակցության շրջանակը:

Պետդումայի նախագահը կարևորել է տարածաշրջանային մակարդակով ևս երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ աշխատանքը:

 

Լրահոս
0