Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Համակարգիչը կարող է ազատ մուտք գործել ՔԿՀ

© Sputnik / Asatur Yesayants Микаел Минасян в гостях у радио Sputnik Армения
Микаел Минасян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տեխնիկան զարգանում է, թուղթը՝ դուրս գալիս շրջանառությունից: Չի բացառվում, որ առաջիկայում թղթերի կապոցի փոխարեն փաստաբաններին թույլ տրվի քրեական գործի նյութերը ՔԿՀ անցկացնել համակարգչով:
Միքայել Մինասյան

Առաջիկայում համակարգիչը կարող է հանվել ՔԿՀ-ում արգելված իրերի ցանկից և փաստաբաններին թույլ տրվի համակարգչով անարգել մուտք գործել ՔԿՀ ու հանդիպել պաշտպանյալի հետ: Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց Արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետ Միքայել Մինասյանը:

«Համակարգիչն առ այսօր արգելված իրերի ցանկում է, բայց դեռևս 2010 թ-ին նախարար Գևորգ Դանիելյանի կողմից եղել է հանձնարարական, որով սահմանվել է ընթացակարգ՝ առանձին դեպքերում համակարգիչները թույլատրել: Բայց առ այսօր դա առանձին իրավական ակտի ձևով կանոնակարգված չէ և պետք է կանոնակարգվի»,- նշեց Մինասյանը:

ՔԿՀ-ներում արգելված իրերի ներթափանցման դեպքերը կանխելու նպատակով փաստաբանների խուզարկությունների դեպքերին նվիրված քննարկումը (Միքայել Մինասյանի և փաստաբան Կարեն Մեժլումյանի մասնակցությամբ) ամբողջությամբ կարող եք լսել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում մարտի 3-ին, ժամը 18:35-ին:

Լրահոս
0