Սննդամթերքի անվտանգության համակարգում վարչարարությունը կնվազի

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցЯрмарка в Калининграде
Ярмарка в Калининграде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը կից գործող նոր կենտրոնի խորհրդատուները կօգնեն սպառողներին, ոչ թե կուղարկեն նրանց պետական ծառայության տարբեր ստորաբաժանումներ։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սպասարկման նոր կենտրոն է բացել։ Բացման արարողությանը մասնակցեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը զգալիորեն պարզեցրել է վարչարարությունն ու Ծառայությանն առնչվող ընթացակարգերը, ներդրել էլեկտրոնային կառավարման գործիքներ և, արդյունքում, ապահովել գործողությունների թափանցիկությունը: Հուսով եմ՝ սպասարկման կենտրոնում առաջարկվող ծառայությունները կօգնեն թե տնտեսավարողներին և թե սպառողներին, միաժամանակ՝ կխնայվի բոլորի ժամանակը», — ասաց ՍԱՊԾ ղեկավար Իշխան Կարապետյանը։

Ներմուծման և արտահանման գործընթացները համակարգվել են, որի արդյունքում հնարավոր կլինի Ծառայության ենթահսկման ներմուծվող և արտահանվող բեռների փաստաթղթավորումն իրականացնել 4-5 անգամ ավելի կարճ ժամանակահատվածում՝ 20 րոպեում՝ նախկին մեկուկես կամ երկու ժամվա փոխարեն:

Ստեղծվել է արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազա և, եռամսյակային պարբերականությամբ ու սահմանված ձևաչափով տեղեկատվություն ներկայացնելու դեպքում, տնտեսավարողը հնարավորություն է ստանում բեռի արտահանման ուղեկցող փաստաթղթերը ստանալ նույն օրը՝ առանց լաբորատոր փորձաքննության: Այսինքն՝ տնտեսավարողը ստացել է փորձաքննության համար նախատեսված՝ 3-10 աշխատանքային օրը 1-ով փոխարինելու հնարավորություն:

Русская версия

Լրահոս
0