Խանջյան փողոցում տղամարդն ուզում է նետվել կռունկից

© Photo : PokrivservisГрузоподъёмный кран
Грузоподъёмный кран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի կենտրոնում տղամարդը բարձրացել է ամբարձիչ կռունկի վրա և սպառնում է նետվել։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Մարտի 3-ին, ժամը 12:10-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևան քաղաքի Խանջյան փողոցում` ամբարձիչ կռունկի վրա, ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով կռունկից: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Լրատվամիջոցները հայտնում են, որ տղամարդը պահանջում է վարկ՝ 300 հազար դրամի չափով։

Լրահոս
0