Մխիթարյանի`«Լեսթերի» դարպասը խփած գոլը՝ ամսվա լավագույնների թվում

© страница Manchester United в facebookГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի` «Չելսիի» հետ խաղում:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի մասին: Վնասվածքի պատճառով հայ ֆուտբոլիստը բաց էր թողել «Սաութհեմփթոնի» և «Սենտ Էտյենի» հետ հանդիպումները:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Մխիթարյանի գոլը հաղթանակ պարգևեց Մանչեսթեր Յունայթեդին

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը կարծում է, որ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի` «Չելսիի» հետ խաղում:

Բացի դա, նախորդ ամսվա լավագույն գոլի հեղինակին ճանաչելու համար Պրեմիեր լիգայի և «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքերը հարցումներ են անցկացնում:

Անգլիայի Պրեմիեր լիգայի փետրվարի լավագույն գոլի հավակնորդների թվում Մխիթարյանի` «Լեսթերի» դարպասը խփած գոլն է:

«Մանչեսթեր Յունայթեդի » պաշտոնական կայքի հարցման ցանկում ընդգրկված է նաև Մխիթարյանի` «Սենտ Էտյենի» դարպասը խփած գոլը:

 

Լրահոս
0