Արդյունավետ հանդիպում. Ռուսաստանը Հայաստանին 8.2 միլիոն դոլար կտրամադրի

© Sputnik / Asatur YesayantsВардан Арамян. Заседание Правительства РА 02.02.2017
Вардан Арамян. Заседание Правительства РА 02.02.2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը մարտի 3-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված ծրագրերը: Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

ՌԴ ֆինանսների նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական երկկողմ համակարգի ներդրման նախաձեռնությանը, ինչպես նաև համագործակցության շրջանակներում կարողությունների զարգացմանը:

Օրակարգի բոլոր հարցերի շուրջ կողմերը եկել են համաձայնության: Նախարարն արդյունավետ է գնահատել Սիլուանովի հետ հանդիպումը և նշել, թե ինչ պայմանավորվածություններ են ունեցել հանդիպման ընթացքում:

«Արդյունավետ հանդիպում էր: Օրակարգի գրեթե բոլոր հարցերի շուրջ համաձայնություններ ձեռք բերեցինք: ՌԴ ֆինանսների նախարարության հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի նրանք մեզ օժանդակեն նաև Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող պետական ֆիանանսների կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մասով»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ ՌԴ ֆինանսների նախարարությունը Հայաստանին 8.2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհային միջոցներ կտրամադրի, որը բավական մեծ գումար է, որպեսզի Հայաստանը կարգաբերի պետական ֆինանսների էլեկտրոնային համակարգը:

Русская версия

Լրահոս
0