«Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» արտահայտության հեղինակը կանգնեց դատարանի առաջ

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցДворец Мира в Гааге
Дворец Мира в Гааге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիդեռլանդների Ալմելո քաղաքում տեղի է ունեցել Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը։ Պարոն Աշկինը մեղադրվում է հայերի դեմ բռնություն և ատելություն սերմանելու մեջ:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Իլհամ Աշկինն Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ Այս կարգախոսով նա բռնություն է հրահրել և վիրավորել է մի խումբ մարդկանց, քանի որ նրանք ծագումով հայ են: Նիդեռլանդների դատախազությունը պահանջում է պատիժ նշանակել հայերի դեմ բռնություններ հրահրելու համար: Այս մասին հայտնում է news.am-ը:

Ինչպես հայտնի է, 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելո քաղաքում տեղի է ունեցել թուրքական հանրահավաք, որը ուղղված էր Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալի դեմ։

Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON www.faon.nl) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայկական հայտարարությունների դեմ։

Երկու ժամ տևած դատական նիստին ներկա էին բազմաթիվ հայեր և թուրքեր, ինչպես նաև հոլանդական, հայ և թուրք ԶԼՄ-ների թղթակիցներ։ Դատավարության ընթացքում ցուցադրվեց թուրքական ցույցի տեսահոլովակը, որտեղ պարոն Աշկինը մի քանի անգամ վանկարկում է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը», իսկ մի քանի հազարանոց ամբոխը կրկնում է այդ արտահայտությունը։

Закон, Суд, молоток, правосудие - Sputnik Արմենիա
Թուրք Բարբարոսի հայատյաց արտահայտությունների հետևանքը

Պարոն Աշկինը դատարան էր ներկայացել իր փաստաբան պարոն Պլասմանի հետ։ Նա պատասխանեց դատավորի և դատախազի հարցերին։ Հայտարարեց, որ ինքը չի կատարել որևէ հանցագործություն, քանի որ իր կատարած արտահայտությունը վերաբերում է կոնկրետ տարածաշրջանի, որտեղ այժմ իրավիճակն այնպես է, որ հնարավոր է բռնկվի պատերազմ և լինի արնահեղություն։ Նա համոզված է, որ որևէ սխալ չի գործել։ Այն հարցին, թե արդյոք զղջո՞ւմ է իր կատարած արարքի համար և ցանկանում է ափսոսանք հայտնել, նա պատասխանեց, որ իր տեսակետը չի փոխվել։

Դատախազը մանրակրկիտ ներկայացրեց գործի քննության ընթացքը և դատախազության պահանջների հիմքերը։ Նա պահանջեց մեղադրյալին պատժել 80 ժամ պարտադիր աշխատանքով և երկու շաբաթ պայմանական ազատազրկմամբ` երկու տարի փորձական ժամկետի պայմանով։ Սա հանդիսանում է մի ուժեղ ազդանշան։ Դատախազության պահանջը հաշվի է առնում նաև այն փաստը, որ պարոն Աշկինը գործին չի ցուցաբել խոր ըմբռնում և գոյություն ունի հանցագործության ռեցիդիվի վտանգ։

Դատավճիռը կայանալու է 2017 թ. մարտի 17-ին։

Русская версия

Լրահոս
0