Տիգրան Մանսուրյանը միացավ «Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից» ակցիային

© Sputnik / Asatur YesayantsТигран Мансурян
Тигран Мансурян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զինվորական ծառայության ժամանակ վիրավորված զինծառայողները տոնական բացիկներ են պատրաստում Մարտի 8-ի կապակցությամբ: Sputnik Արմենիան տեղեկացավ, որ հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հենց այդ բացիկներով է շնորհավորելու իր հարազատներին:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Երևանի պետական բժշկական համալսարանը ակցիա է նախաձեռնել, որի շրջանակում զինվորական ծառայության ժամանակ վիրավորված զինծառայողները մարտի 8-յան տոնական բացիկներ են պատրաստում։ Որոշ պետական կառույցներ ու հայտնի մարդիկ արդեն հայտնել են, որ պատրաստ են գնել այդ բացիկները։ Նրանց է միացել նաև կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը:

Հայտնի կոմպոզիտորը հենց այդ բացիկներով է շնորհավորելու իր հարազատների տոնը:

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի «Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից» նախաձեռնությունը մեծ արձագանք է ստացել, բացիկներ գնելու ցանկություն են հայտնել նաև հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ու գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Բացիկների վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը:

Նախաձեռնությանը միանալու մասին հայտնել է նաև երգիչ Հայկոն. այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Русская версия

© Sputnik / Asatur YesayantsԶինվորների պատրաստած բացիկները
Акция медицинского университета Армении: Подарочные открытки, сделанные военнослужащими  - Sputnik Արմենիա
Զինվորների պատրաստած բացիկները
Լրահոս
0