Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ո՞ւր է գնում Ադրբեջանը

© Sputnik / Diana AtoyanВардан Хачатрян в гостях у радио Sputnik Армения
Вардан Хачатрян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի նախագահը վերջերս իր կնոջը նշանակեց երկրի փոխնախագահի պաշտոնում: Կրոնագետ Վարդան Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում վստահեցնում է, որ Ադրբեջանը գնում է ժառանգական ավտորիտարիզմի ծայրահեղ մոդելի ճանապարհով, ինչն անթույլատրելի է 21-րդ դարում:
Վարդան Խաչատրյան

«Ցանկացած երկրում, ցանկացած ծայրահեղ դիկտատորի պայմաններում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- շեշտում է Խաչատրյանը:
Նա վստահեցնում է՝ եթե որևէ մեկը կարծում է, թե ի վիճակի է իշխանությունը կիրառել ընդդեմ ժողովրդի, ապա պատրանքների է հավատում:

Կրոնագետն ասում է՝ եթե այս լուսավոր դարում մեր հարևան երկիրն այնքան հետ է գնացել, որ հայտնվել է մի մոլորության մեջ, թե իշխանությունը պատկանում է ինչ-որ ընտանիքի, ապա դա չի կարող լավ ավարտ ունենալ:

«Ժամանակավոր բան է: Եվ դա որքան երկար տևի, այնքան ցավոտ կլինի հանգուցալուծումը»,- ասում է Խաչատրյանը:

 

Լրահոս
0