00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քարոզարշավը մեկնարկեց. ում շերեփն ինչ կտա ընտրողին

© Sputnik / Asatur YesayantsАрмения. Флаг Армении
Армения. Флаг Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարտի 5-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավում լավ կյանքի ու պայծառ ապագայի բոլոր խոստումները հնչեցին։ Անգամ շերեփներ կային, առայժմ' դատարկ, բայց կարևորը՝ ոչ թղթե։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ՀՀԿ-ն քարոզարշավի առաջին օրը «Դինամո» մարզադահլիճ եկավ ամբողջ կազմով։ Հիմնական բանախոսները թեկնածուների ցուցակում չընդգրկված ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ վարչապետ և ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանն էին։

Սերժ Սարգսյանն իր ելույթում խոստացավ. «Մենք դառնալու ենք տարածաշրջանի ամենաարդյունավետ և ամենաարագ զարգացող պետությունը, դառնալու ենք տարածաշրջանի ամենաապահով երկիրը»։ Կարեն Կարապետյանն էլ հույս հայտնեց, որ ՀՀԿ-ն կստանա ընտրողի քվեն, որովհետև գիտի՝ ինչ է անելու և ինչ թիմով։

Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Գործից խոսքին անցնելու ժամանակը

ՀՅԴ-ն քարոզարշավի առաջին օրն իշխանափոխություն խոստացավ, բայց ոչ թե փողոցային պայքարով, դրսից, այլ ներսից՝ իշխանության ներսում լինելով։

«Մենք արդեն երկրում համակարգային, որակական փոփոխությունների նոր սկիզբ ենք դրել։ Մինչ ուրիշները խոսում են փոփոխություններից, մենք այդ փոփոխություններն անում ենք», — ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Դաշնակցության նախընտրական ծրագիրը փոփոխություններ է առաջարկում նաև կրթական համակարգում։ Իսկ գյուղատնտեսության մեջ առաջարկում է պետական մասնակցություն՝ արտադրանքը տարածաշրջանում մրցունակ դարձնելու համար։ Իսկ Արցախը, ՀՅԴ-ի համոզմամբ, պետք է լինի Հայաստանի կազմում. Արցախի ներկայիս կարգավիճակը ժամանակավոր հանգրվան է։

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն էլ ընտրողներին ներկայացավ, Լևոն Զուրաբյանի բնորոշմամբ, «ճշմարտությունը ժողովրդին ասելու ծրագրով»։ Իսկ ճշմարտությունը, Զուրաբյանի խոսքով, հետևյալն է. «Մենք պետք է կարգավորենք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, լուծենք Լեռնային Ղարաբաղի խնդիրն այնպես, որ ապահովվի և՛ Լեռնային Ղարաբաղի, և՛ Հայաստանի անվտանգությունը, և՛ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը խոստացավ ընտրվելու դեպքում բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձը՝ հասցնելով 240 հազար դրամի և նվազեցնել 18 տարեկանների ներկայությունը սահմանում։ Դաշինքն առաջարկեց նաև մինչև 60 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսն ազատել բոլոր տեսակի հարկերից, իսկ ԱԱՀ-ն 20%-ից իջեցնել 18-ի։

Избирательныe списки - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է ընտրողների թիվն աճել. պարզաբանում է ոստիկանությունը

«Ծառուկյան» դաշինքն իր քարոզարշավը սկսեց Տավուշի մարզից։ Ընտրողների հետ հանդիպման առանցքում հիմնականում մարզի զարգացման, սահմանների անվտանգության ու արտագաղթը կանխելու հարցերն էին։ Նաիրա Զոհրաբյանը խոստացավ, որ դաշինքի՝ իշխանություն գալուց հետո սահմաններում շարքային քաղաքացիների երեխաներին հավասար կծառայեն նաև պաշտոնյաների զավակները։

Տավուշի մարզ այցելեցին նաև կոմունիստները։ Կոմկուսն իր ընտրողներին խոստացավ աշխատանք, արժանավայել աշխատավարձ, անվճար ու որակյալ կրթություն, անվճար ու մատչելի առողջապահություն, բարեկեցիկ կյանք ու ապահովված ծերություն, անհոգ ու երջանիկ մանկություն, արդյունավետ տնտեսություն, հասարակական բարիքների արդարացի բախշում։ Իսկ ամենակարևորը՝ քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության խորացում Ռուսաստանի հետ։ 

«Ազատ դեմոկրատներն» էլ խոստացան ընտրվելու դեպքում վերացնել տնտեսության որսշ ոլորտների մենաշնորհը, տնտեսական աճը հասցնել տարեկան 6․5-7․5 տոկոսի, ուժեղացնել պայքարը կոռուպցիայի դեմ, կրճատել ստվերը, ավելացնել բյուջեի մուտքերն ու էժանացնել գազն ու էլեկտրաէներգիան, ինչպես նաև ստեղծել աշխատատեղեր, ավելացնել կենսաթոշակներն ու կրճատել աղքատությունը։

«Ելք» դաշինքն էլ քարոզարշավը սկսեց Երևանի կենտրոնում կազմակերպված երթով։ Դաշինքի ներկայացուցիչները երկաթե շերեփներ էին բռնել՝ ի նշան իրենց խոստումների իրական լինելու։

«Մեր առանցքային ուղերձը հետևյալն է՝ հուսահատության այս շղթայից ելք կա»,- անդրադառնալով դաշինքի նախընտրական ծրագրին՝ ասաց դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունն այսօր որևէ միջոցառում չի անցկացրել և որոշել է քարոզարշավը սկսել մարտի 6-ից։

Լրահոս
0