Սերոբյան. «Պատանիների օլիմպիական վարկանիշ նվաճելը մեր ուժերի սահմանում է»

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պատանի մարմնամարզիկները կպայքարեն 2018 թվականի օլիմիական խաղերի ուղեգրի համար:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը համարում է, որ այսօր ազգային հավաքականի առաջատարների թիկունքում տաղանդավոր պատանիներ են աճում: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

«Հաճելիորեն զարմացրին պատանի մարմնամարզիկները: Վերջին տարիներին առաջին անգամ Հայաստանի առաջնությանը մասնակցեց Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, 2004 թվականին ծնված Էրիկ Բաղդասարյանը: Տղան հաջող ելույթ ունեցավ մեծերի խմբում և վատ արդյունք ցույց չտվեց: Իրեն լավ դրսևորեց նաև Ժորա Սմբատյանը»,- ասել է Սերոբանը:

Նա վստահեցրել է, որ այս պատանիները պետք է պայքարեն 2018 թվականի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրի համար, ուստի պետք է տեղ զբաղեցնեն Եվրոպայի առաջնության 16 ուժեղագույն մարմնամարզիկների ցանկում:

«Պատանեկան խաղերին յուրաքանչյուր երկրից մեկական մարզիկ կարող է մասնակցել: Տղաների ծրագիրը կբարդացնենք, և վստահ եմ, որ կարող ենք վարկանիշ նվաճել»,- ասել է Հակոբ Սերոբյանը:

Русская версия

Լրահոս
0