Instagram-ի «արքային» դատափետում են 100 տարեկան կրիայի պատճառով

© Photo : indyДен Билзерян
Ден Билзерян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սոցցանցերի հայտնի դեմքերից մեկը զենքի, խաղաքարտերի ու կանանց սիրահար Դեն Բիլզերյանն է, որը խիստ քննադատության է արժանացել Instagram-ում հրապարակած լուսանկարի պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. 36-ամյա մուլտիմիլիոնատեր Դեն Բիլզերյանը Instagram-ում մի լուսանկար է հրապարակել, որը դժգոհության ալիք է բարձրացրել սոցցանցում: Լուսանկարում Դենն է ընկերուհու հետ, որը նստել է հազվագյուտ կրիայի վրա: Նրանք լուսանկարվել են փետրվարի 28-ին Նեկեր կղզում:

Լուսանկարում Բիլզերյանը կերակրում է կրիային, որի վրա լողազգեստով աղջիկ է նստած:

A post shared by Dan Bilzerian (@danbilzerian) on Feb 28, 2017 at 7:34am PST

Սոցցանցի օգտատերերը չեն թաքցրել իրենց դժգոհությունն ու քննադատել են Բիլզերյանին, քանի որ կրիայի այդ տեսակը գտնվում է Կենդանիների պաշտպանության համաշխարհային կազմակերպության պաշտպանության ներքո և դասվել է խոցելի կենդանիների շարքը:

 

Օգտատերերից շատերը հիշեցրել են, որ Էկվադորի կենդանաբանական այգու ղեկավարությունն այցելուներին խնդրում է չդիպչել հազվագյուտ կենդանիներին:

«Զզվելի է: Լավ կլիներ՝ ամաչեիք: Ի՞նչ է, ուղեղ չունե՞ք»,- գրել է Բիլզերյանի էջի բաժանորդներից մեկը:

Մուլտիմիլիոնատերը 21 միլիոն բաժանորդ ունի Instagram-ում, և միայն այս լուսանկարն ավելի քան 443 հազար «լայք» է հավաքել:

Русская версия

Լրահոս
0