Արագաչափ սարքերը կարձանագրեն երկու ուղղություններով

© YNРадар скорости на дорогах
Радар скорости на дорогах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի երեք փողոցներում տեղադրված արագաչափ սարքերը կարձանագրեն երկու ուղղություններով երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում, Գևորգ Չաուշի և Աճառյան փողոցներում տեղադրված արագաչափ սարքերը կարձանագրեն երկու ուղղություններով երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, արագաչափերն արագությունը գերազանցելու դեպքերը կարձանագրեն 2017 թ. մարտի 9-ից:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Լրահոս
0