Դպրոցներում Մարտի 8-ի կապակցությամբ գումար չեն կարողանա հավաքել

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցДосрочная сдача ЕГЭ по географии и литературе
Досрочная сдача ЕГЭ по географии и литературе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դպրոցներում և մանկապարտեզներում խստացված հսկողություն կսահմանվի` դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում մարտի 8-ի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը կփորձեն բացառել։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել է դպրոցներում և մանկապարտեզներում գումար հավաքելու հարցը։

Աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հատուկ խստացված հսկողություն սահմանել՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում մարտի 8-ի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:

 

 

Լրահոս
0