Վերջապես հարավային տաք օդային հոսանքները հասան Հայաստան

© Sputnik / Asatur YesayantsВесна в Ереване
Весна в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կտրուկ կբարձրանա` հասնելով մինչև + 12–ի։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Երկար սպասված գարունը, վերջապես, եկավ։ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ ԳագիկՍուրենյանն իր ֆեյսբուքյան էջում ավետել է իրական գարնան գալուստը։

«Առաջիկա 4 օրերին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը շարունակվելու է: Այսօր առկա ամպամածությունը առաջիկա ժամերից աստիճանաբար կնոսրանա, մինչև մարտի 10-ը հանրապետությունում սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կլինի նորմայի սահմաններում, Երևանում գիշերը տատանվելով 0-ի սահմաններում, ցերեկը սպասվում է +10…+12 աստիճան տաքություն»,-գրել է Սուրենյանը:

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը ևս տեղեկացնում է Հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերի ընթացքում օդի ջերմաստիճանի 8-10 աստիճանով բարձրացման մասին։

Մարտի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Լրահոս
0