00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նովակովսկի. Հայաստանի հետ ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցն արդի է

© Sputnik / Asatur YesayantsЧрезвычайный и Полномочный посол Польши в Армении Ежи Марек Новаковский
Чрезвычайный и Полномочный посол Польши в Армении Ежи Марек Новаковский - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շատերը սխալմամբ կարծում են, որ Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունները սկսել են զարգանալ Հայոց ցեղասպանության տարիներին, սակայն պատմությունը կապել է այդ երկու ժողովուրդներին դրանից շատ առաջ, հայտարարեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Լեհաստանի հայերը շատ կարևոր են երկրի համար, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին։

Նրա խոսքով` Լեհաստանում նշել են հայ համայնքի ստեղծման 650-ամյակը և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 25-ամյակը։

Ուկրաինայի և Բելառուսի հետ միասին` Հայաստանը և Վրաստանը Լեհաստանի համար ռազմավարական առումով կարևոր երկրներ են։ Վարշավան ցանկանում է այդ պետությունների հետ իրագործել ծրագրեր Արևելյան գործընկերության շրջանակում։

«Մենք կշարունակենք աշխատել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ»,- ասաց դեսպանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցերին։

Բացի այդ, Նովակովսկու խոսքով` Լեհաստանն այն սակավաթիվ երկրներից է, որը մշտապես զարգացնում է Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները։

«Դիվանագիտական կապերի շնորհիվ վերջին 25 տարվա ընթացքում կողմերը կարողացել են կառուցել առևտրատնտեսական հարաբերությունների համակարգ։ Դրան նպաստում են երկու երկրների գործարարների միջև առկա կապերը, որոնց զարգացմանը դեսպանատունն ակտիվորեն աջակցում է»,- ասաց Նովակովսկին։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանի և Լեհաստանի ապրանքաշրջանառությունը 2016թ-ին կազմել է 55 մլն դոլար, որը 7 միլիոնով ավելի է, քան 2015թ-ին։ 2016-ին այն կազմել է Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրի 1,1 տոկոսը։

Русская версия

Լրահոս
0