Սոլովյով. «Որևէ մեկը գիտի՞` ով է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը»

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցЧрезвычайный и полномочный посол Республики Армения в РФ Олег Есаян
Чрезвычайный и полномочный посол Республики Армения в РФ Олег Есаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը կարծում է, որ հայկական դիվանագիտությունն իր բոլոր հնարավորությունները դեռ չի ցուցադրել։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Վլադիմիր Սոլովյովը հայ դիվանագետներին, մասնավորապես Ռուսաստանում Հայաստանի դեսպանին հորդորում է ավելի ակտիվ գործել և ցուցադրել հայկական դիվանագիտության բոլոր հնարավորությունները։

«Ո՞վ է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը։ Տեսեք` որքան շատ են էթնիկ հայերը Պետդումայում։ Իրադարձություններ են ծավալվել (Արցախում- խմբ.)։ Ո՞ւր են Պետդումայի քննարկումները, ո՞ւր է դեսպանի ակտիվությունը, ո՞ւր են այն մարդիկ, որոնք պետք է գեթ մի կխոսք ասեն` իրենց երկրի շահերը պաշտպանելու համար»,- ասաց Սոլովյովը։

Նրա խոսքով` հայ դեսպանը պետք է ամեն տեղ լինի, ահազանգի, կոչ անի, որ հարցերը լուծվեն իր երկրի օգտին։

«Դուք կարող եք մանրադիտակով զննել ինձ ու հայկական արյան կաթիլ չեք գտնի»,- նշեց Սոլովյովը։

Դիվանագիտությունը բարդ մեխանիզմ է, և, ըստ նրա, Հայաստանը դիվանագիտական համապատասխան գործիքակազմով պետք է օգնի Ռուսաստանին իրականացնել իր դաշնակցային պարտքը։ Հայերը պետք է հասկանան, թե ինչպես է աշխատում այդ հսկայական մեխանիզմը և ոչ թե ամեն ինչ ինքնահոսի թողնեն։

Русская версия

Լրահոս
0