Հայուհու «Սարերի հովին մեռնեմ»-ը հուզեց ուկրաինացի ժյուրիին

© 1+1Лусине Кочарян
Лусине Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երիտասարդ հայուհին ուկրաինական Ձայնը» (The Voice) հայտնի հեռուստաշոուի 7-րդ եթերաշրջանի «կույր լսումներին» ժամանակ «Սարերի հովին մեռնեմ» երգով հուզել է ժյուրիի անդամներին։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Լուսինե Քոչարյան. Սա այն հայուհին է, ում կատարումից Ջամալան արտասվեց։ Ուկրաինական 1+1 ալիքով հեռարձակվող «Ձայնը» (The Voice) հայտնի հեռուստաշոուի 7-րդ եթերաշրջանի «կույր լսումներին» մասնակցած հայուհին իր զգացմունքային կատարմամբ գրավեց ժյուրիի ու հանդիսատեսի սրտերը:

Լուսինե Քոչարյանը դուդուկի կենդանի նվագակցությամբ կատարել է «Սարերի հովին մեռնեմ» հայկական ժողովրդական երգը:

Կատարման առաջին իսկ րոպեին ժյուրիի անդամ Թինա Կարոլն` «անասելի տաղանդավոր է» որակմամբ սեղմեց կոճակն ու պտտվեց։ Ջամալան շարունակում էր վայելել կատարումը` արտասուքն աչքերին։

Արդյունքում ժյուրիի 4 անդամներից Լուսինեն ընտրել է Ջամալայի՝ «Եվրատեսիլ-2016» միջազգային երգի մրցույթի հաղթողի թիմը:

Ի դեպ, 15 տարուց ավել Կիևում բնակվող Լուսինե Քոչարյանը մասնակցել է նաև հայկական «The Voice» նախագծին։

Լրահոս
0