Վարչապետը մեկնում է Ղրղըզստան

© Sputnik / Asatur Yesayants Карен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մեկնում է Ղրղզստանի Հանրապետություն:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 6-ին կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Բիշքեկ քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Հաղորդագրության մեջ նշված է, որ հայկական պատվիրակությունը Ղրղըզստան է մեկնում երկօրյա աշխատանքային այցով:

Լրահոս
0