Քաղաքացին հանկարծամահ է եղել երթուղայինում

© Sputnik / Asatur Yesayants / Полиция и скорая помощь
Полиция и скорая помощь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի Արշակունյաց պողոտայում այսօր թիվ 8 երթուղայինում ուղևորը հանկարծամահ է եղել։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. 63-ամյա Ժորա Ասատրյանն այսօր հանկարծամահ է եղել Երևանի Արշակունյաց պողոտայում թիվ 8 երթուղայինում։ Այդ մասին տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Скорая помощь - Sputnik Արմենիա
Շտապօգնության կարիք ունեցողներն ակտիվացել են

Նրա խոսքով՝ տղամարդը հանկարծամահ է եղել, նրա մոտ գրանցվել է սրտի կանգ։

Ժորա Ասատրյանը սրտի խնդիրներ է ունեցել և հենց այսօր բուժօգնության նպատակով գնացած է եղել հիվանդանոց։

Տղամարդու ինքնազգացողության վատանալու ժամանակ երթուղայինում եղել են նաև այլ ուղևորներ, որոնք էլ ահազանգել են Շտապօգնության ծառայություն։ Տղամարդը մահացել է մինչև Շտապօգնության ծառայության ժամանելը։

Դեպքի վայր են հասել մահացածի կինը, հարազատները։

Լրահոս
0