Ղարաբաղի հարցում Մոսկվան կօգնի Բաքվին ու Երևանին

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел РФ Сергей Лавров
Министр иностранных дел РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը հանդիպման ընթացքում անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության թեմային։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Ռուսաստանը կօգնի Բաքվին ու Երևանին ղարաբաղյան հարցի լուծման համար ուղիներ գտնելու հարցում։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններից հետո։

«Ռուսաստանի Դաշնությանը կշարունակի աշխատանքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ինչպես Բաքվի և Երևանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակում, այնպես էլ եռակողմ հանդիպումներում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում»,-ասել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ բոլոր քայլերը ձեռնարկվում են Մինսկի խմբի մյուս համանախագահների` Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հետ մշակած սկզբունքային մոտեցումների համաձայն:

«Մենք բավարարված ենք բանակցությունների արդյունքներից և շարունակելու ենք աշխատել մեր նախագահների հանձնարարականների կատարման շուրջ»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:

Русская версия

Լրահոս
0