Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Օմբուդսմեն. «Արցախում միջազգային կառույցների կարիք կա»

© Sputnik / Asatur Yesayants Рубен Меликян
Рубен Меликян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախում մարդու իրավունքների պաշտպանության լիարժեք պատկերը կազմելու համար Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջոցները բավարար չեն: Խնդիրը ոչ միայն ֆինանսների, այլև եվրոպական կառույցների բացակայությունն է ԼՂ-ում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԼՂ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
Ռուբեն Մելիքյան 3

Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիտարկումներն ու վերլուծությունները հիմնվում են հիմնականում քաղաքացիների դիմումների, նամակների վրա: ՄԻՊ գրասենյակն ինքնուրույն մոնիթորինգ անելու հնարավորություն չունի: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց շուրջ 10 ամիս Արցախում ՄԻՊ պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Մելիքյանը:

«Արցախում ունենք քաղաքակիրթ աշխարհի, եվրոպական կառույցների խիստ պակաս, և դա իր բացասական ազդեցությունն է ունենում նաև ՄԻՊ գրասենյակի աշխատանքի վրա, որովհետև մենք չենք ստանում այն աջակցությունը, որ սովորաբար ստանում են այլ երկրների համանման կառույցները»,- ասաց Մելիքյանը:

Օմբուդսմենը համոզմունք հայտնեց, որ անկողմնակալ դիտորդների ներկայությունը Արցախում կարող է նպաստել ոչ միայն մարդու իրավունքների վիճակի բարելավմանը, այլև հակամարտության կարգավորմանը:

 

Լրահոս
0