Անջեյ Կասպրչիկը ծանոթացել է ՀՀ ԱԻՆ–ի գործունեությանը

© Sputnik / Asatur YesayantsАнджей Каспршик
Анджей Каспршик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Մարտի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ գոտիներում քաղաքացիական և համայնքային կառույցների՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ու աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացման հարցերը:

Նախարար Տոնոյանը Կասպրչիկին է ներկայացրել մարդասիրական միջազգային ծրագրի շրջանակում սահմանամերձ գոտիներում իրականացված միջոցառումները՝ աղետների ռիսկի նվազեցման և աղետներին արձագանքելու բնակչության պատրաստվածության ուղղությամբ, ինչպես նաև նախանշել է ՀՀ ԱԻՆ-ի և ԵԱՀԿ-ի համագործակցության ուղիները վերոնշյալ ոլորտներում:

Հանդիպման ավարտին Տոնոյանն ու Կասպրչիկն այցելել են ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ հյուրին ներկայացվել են կենտրոնի գործունեությունն ու տեխնիկական հագեցվածությունը:

Русская версия

Լրահոս
0