Լույսը՝ էժան, սահմանը` լուսավոր

© Bright Border Программа "Светлая граница" в армянских приграничных селах
Программа Светлая граница в армянских приграничных селах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի սահմանը լուսավորվում է: Նախաձեռնությունը ՀՀ կառավարությանն է, ֆինանսավորումը՝ նվիրատուներինը: Սահմանամերձ գյուղերի բնակիչները էներգախնայող լամպեր են նվեր ստանում:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչները կառավարությունից նվեր են ստանում, յուրաքանչյուր ընտանիք` էներգախնայող 5 լամպ: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն այս նախաձեռնությամբ փորձում է ոչ միայն լուսավորել, այլև թեթևացնել սահմանամերձ գյուղերի կյանքը:

Փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով, լեդիֆիկացված գյուղերում էլեկտրաէներգիայի 30-40% խնայողություն է նկատվել:

«Հենց առաջին գյուղում մենք նկատեցինք, որ մեր ծրագրից հետո մարդիկ սկսեցին ավելի շատ լույս օգտագործել: Այսինքն՝ մարդիկ, քանի որ ս ավելի մատչելի ռեսուրս է, սկսեցին բոլոր սենյակներում նորմալ լույս միացնել՝ առանց մտածելու, որ մեծ ծախս է լինելու իրենց համար ամսվա վերջին: Գաղափարներից առաջինը խնայողությունն է, երկրորդը՝ ապրելու պայմանների լավացումը»,- ասաց Հայկ Հարությունյանը:

Խնայողական լամպերով արդեն ապահովվել է Տավուշի մարզի 5 սահմանամերձ համայնք: Ծրագրի համար մասնավոր ընկերություններն ընդհանուր առմամբ 21 մլն դրամ են նվիրել: Հանգանակությանը միացել են ՀԷՑ-ը, Վերականգնվող էներգետիկայի հիմնադրամը, ՙԱրփա-Սևան՚ ընկերությունը, ԵՊՀ-ն, ԲԷՑ-ը: Ծրագրին կարող են աջակցել նաև քաղաքացիները՝ գումար փոխանցելով ՙԼուսավոր սահման՚ նախաձեռնության հաշվեհամարին:

© Sputnik / Aram Nersesyan Հայկ Հարությունյան
Айк Арутюнян  - Sputnik Արմենիա
Հայկ Հարությունյան

Հավաքված գումարով, ինչպես նշեց էներգետիկայի փոխնախարարը, նախարարությունը մրցութային կարգով լամպեր է ձեռք է բերում հիմնականում 3 ներկրող ընկերություններից, թեև այդ շուկայում արդեն մի քանի տասնյակ ընկերություն է աշխատում:

«2015-ի համեմատ 2016-ին ներկրողների թիվը 5 անգամ աճել է: Շուկայում արդեն 30-40 մատակարար կա, ու պահանջարկին զուգահեռ թիվը հետզհետե աճում է»,- ասաց Հարությունյանը:

2015թ-ին ՀՀ ներկրվել է 75 000 լամպ, 2016-ին դրանց թիվը 20 անգամ ավելացել է` հասնելով 1 մլն 600 000-ի:

 

Լրահոս
0