«Հայաստան, իմ սե´ր». նորվեգացի հեղինակը երազում է հայկական անձնագրի մասին

© hayernaysorСвен-Эрик Рисе
Свен-Эрик Рисе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օսլոյում կայացել է ազգությամբ նորվեգացի, Հայաստանի բարեկամ Սվեն-Էրիկ Ռիսեի «Հայաստան, իմ սե´ր» նորվեգերեն գրքի շնորհանդեսը:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. «Հայաստան, իմ սե´ր» գրքի հեղինակ Սվեն-Էրիկ Ռիսեն լեփ-լեցուն դահլիճին ներկայացրեց իր գիրքը` սիրո խոստովանությունը առ Հայաստան և հայ ժողովուրդ: Այս մասին հայտնում է hayernaysor.am-ը:

Սվեն-Էրիկ Ռիսեն Հայաստանի հարցերով փորձագետ է: Նա բազմիցս հոդվածներ է գրել Հայաստանի և ցեղասպանության թեմայով նորվեգական թերթերում, հանրային դասախոսություններով հանդես եկել տարբեր լսարանների առջև: Նա նաև նորվեգացի զբոսաշրջիկների մեծ խումբ է ուղեկցել Հայաստան` որպես զբոսավար: Սվեն-Էրիկը իրեն հպարտությամբ հայ է կոչում և երազում է ստանալ հայկական անձնագիր:

Գիրքը շատ մտերմիկ և հումորային ոճով գրված սիրո պատմություն է: Հեղինակը ընթերցողին ճանապարհորդության է տանում, որտեղ հեղինակը և նրա թուրք ընկերը շրջագայում են երկրով, բացահայտում Հայաստանը, հանդիպում և շփվում հետաքրքիր մարդկանց հետ, որոնք հետաքրքիր պատմություններ են պատմում:

Հեղինակը գրքում նաև անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, համեմատականներ տանում հրեաների Հոլոքոստի հետ, քննարկում Թուրքայի կողմից ցեղասպանության ժխտումը, ինչպես նաև անդրադառնում Ղարաբաղյան հիմնահարցին:
Գիրքը ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ ու գրախոսականներ, և հեղինակը շնորհանդեսից առաջ արդեն վաճառել է երկու հարյուր օրինակ նախնական պատվերների ձևով:

Լրահոս
0