«Մշակութային կանգառ». լավագույն ներկայացումները՝ մարզերում ու ԼՂՀ-ում

© Sputnik / Asatur YesayantsТеатр. Маски
Театр. Маски - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը լավագույն ներկայացումներով հանդես կգա ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր խաղացանկի լավագույն ներկայացումներով հանդես կգա ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

Մշակութային կանգառներն են` Օշականի համայնք (մարտի 18-ին), Թալին (մարտի 19-ին), Ալավերդի (ապրիլի 14-ին), Վանաձոր (ապրիլի 16-ին), Գորիս (մայիսի 26-ին), ԼՂՀ` Ստեփանակերտ (մայիսի 27-ին և 28-ին):

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

 

Լրահոս
0