ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը նոր նշանակումներ է արել։
Հոգեշնորհ Տ. Նշան վարդապետ Հմայակյանը, ազատվելով Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ:
Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանի տեսուչ: