Դուք ունեք լիարժեքորեն չբացահայտված մեծ ներուժ. Նախագահը շնորհավորել է կանանց և աղջիկներին

© presidentСерж Саргсян
Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց և աղջիկներին` մարտի 8–ի կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Սերժ Սարգսյանը, շնորհավորելով կանանց և աղջիկներին, կանանց միջազգային օրվա կապակցությամբ, մասնավորապես ասել է.

«Մարտի 8-ն այսօր մեզանում իսկապես ձեռք է բերել տոնի կարգավիճակ: Այն ևս մի գեղեցիկ առիթ է՝ արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր երախտագիտությունն ու նվիրվածությունը մեզ շրջապատող կանանց ու աղջիկների հանդեպ:

Сотрудники Посольства РФ в Армении с армянскими ветеранами возложили цветы к вечному огню перед монументом Мать Армения - Sputnik Արմենիա
Փետրվարի 23–ը և մարտի 8–ը Հայաստանում. հեքիաթից դեպի իրականություն

Մենք ամեն կերպ խրախուսում ենք կանանց ավելի մեծ ներգրավվածությունը մեր երկրի հասարակական կյանքում: Մեր համոզումն է, որ Հայաստանի կանայք ունեն դեռևս լիարժեքորեն չբացահայտված մեծ ներուժ, որը պետք է կյանքի կոչվի ամենատարբեր ասպարեզներում: Այսօր ակնհայտ է, որ մեզանում ավանդական համարվող ոլորտներից բացի, ինչպիսիք են կրթությունն ու առողջապահությունը, կանայք սկսել են լուրջ դերակատարություն ունենալ ձեռնարկատիրության, լրագրության, կառավարման, բարձր տեխնոլոգիաների, դատական և այլ բնագավառներում, ներառյալ՝ ՀՀ զինված ուժերում: Չեմ կասկածում, որ դուք զարգացնելու եք առկա հաջողությունները և արժանիորեն գրավելու եք ավելի մեծ տեղ նաև քաղաքական կյանքում:

Սիրելի՛ կանայք,

Այդքանով հանդերձ, դուք մնում եք ազգի հիմքը կազմող ավանդական ընտանիքի հենասյունը, մնում եք ձեր ամուսինների թևն ու թիկունքը, ձեր զավակների պահապան հրեշտակները, ձեր եղբայրների գորովալից քույրերը և ձեր պատիվը սահմանին պաշտպանող երիտասարդների հարսնացուները:

Կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանային այս պայծառ տոնի առթիվ:

Առանձնահատուկ երախտագիտությամբ շնորհավորում եմ զինվորների մայրերին, ում որդիներն այս պահին ծառայում են բանակում:

Մաղթում եմ ձեզ երջանկություն և ամենայն բարիք»:

Լրահոս
0