Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 500 կրակոց

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անցած գիշեր հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է նաև խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի, Sputnik. Մարտի 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

© nkrmilՀրադադարի խախտման ուղղությունները
Հրադադարի խախտման ուղղությունները 07.03–08.03.17 - Sputnik Արմենիա
Հրադադարի խախտման ուղղությունները

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Լրահոս
0