00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյան. «Հուսով եմ` Փարիզում «Հայաստանի տուն» կհիմնվի»

© President Президент Армении Серж Саргсян встретился с мэром Парижа Анн Идальго
Президент Армении Серж Саргсян встретился с мэром Парижа Анн Идальго - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ, շնորհավորել նրան Կանանց տոնի կապակցությամբ և իր ելույթում խոսել հայ–ֆրանսիական կապերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել տիկին Իդալգոյին Կանանց տոնի կապակցությամբ, նշելով, որ առավոտյան շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի բոլոր կանանց և հաճելի է, որ հանդիպման առիթով հնարավորություն ունի շնորհավորելու նաև տիկին Իդալգոյին կանանց այդ գեղեցիկ տոնի առթիվ:

Քաղաքապետ Անն Իդալգոն նշել է, որ մեծ հաճույքով և ջերմությամբ է հիշում Երևան կատարած իր այցերը և համարում է, որ Երևանը հյուրընկալության արվեստի մայրաքաղաքն է: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել գործընկեր քաղաքներ Երևանի և Փարիզի միջև զարգացող ու տարեցտարի ամրապնդվող համագործակցությունը:

ПРЕЗИДЕНТ В Франции - Sputnik Արմենիա
Առաջնահերթ է երկրում գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Հանրապետության նախագահն ու Փարիզի քաղաքապետը ստորագրել են Հայաստանի նախագահի այցելությանը նվիրված հուշապաստառի վրա:

Փարիզի քաղաքապետարանում այնուհետև, ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի այցելության, տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը և քաղաքապետ Անն Իդալգոն հանդես են եկել ելույթներով:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է, որ հաճելի է կրկին գտնվել Փարիզում: Մի քաղաքում, որ պատմության ընթացքում «շատ ալիքների է բախվել, բայց չի սուզվել», այլ շարունակել է ծաղկել ու զարգանալ՝ հավերժ մնալով քաղաքակրթության յուրօրինակ կենտրոն:

© Official site of the President of RAՆախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ
Президент Армении Серж Саргсян встретился с мэром Парижа Анн Идальго  - Sputnik Արմենիա
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

«Իզուր չեն ասում, որ Փարիզում միայն զբոսանքը՝ պատմության, գեղեցկության և կյանքի իմաստի մասին դասեր է տալիս: Հաճելի է, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը հնարավորություն է ունեցել հաղորդակից լինելու այդ դասերին՝ հարստանալով և հարստացնելով»,- նշել է նախագահը:

Նա ուրախությամբ է նշել այն փաստը, որ Երևանն ու Փարիզը քույր քաղաքներ են, և նրանց միջև ծավալվող արդյունավետ փոխգործակցությունն օրեցօր ամրապնդվում և ընդլայնվում է. ամեն տարի մի շարք համատեղ ծրագրեր են իրականացվում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ համատեղ մշակութային ծրագրերից մինչև փորձի փոխանակում քաղաքային տնտեսության զարգացման, քաղաքաշինության ոլորտներում:

Նա խոսել է Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի շրջանակներում գործակցության մասին: Այդ համագործակցության արդյունքում Երևանի մի շարք դպրոցներում պայմաններ են ստեղծվել ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման համար, բարեկարգվել և նորոգվել են երաժշտության, արվեստի կրթօջախներ ու գրադարաններ:

«Աշխարհում ամենաշատ գրադարաններ ունեցող քաղաքը պետք է որ ընդօրինակելի լինի մեզ համար: Այդ փոխգործակցության արդյունքում մեր մայրաքաղաքում ավելի է զգալի ֆրանսիական շունչը: Հուսով եմ, որ ընթացքում գտնվող ծրագրերը նույնպես հաջողությամբ կնյութականանան, Փարիզում կհիմնվի «Հայաստանի տուն», իսկ Երևանում՝ «Ֆրանսիայի տուն», ինչը կնպաստի, որ հայերն ու ֆրանսիացիները միմյանց մայրաքաղաքներում իրենց զգան ինչպես տանը»,- ասել է Սարգսյանը:

Նախագահի խոսքով` Փարիզում լինելով՝ հասկանում ես, թե ինչու Հայոց ցեղասպանությունից հետո տասնյակ հազարավոր հայեր նախընտրեցին Ֆրանսիան ու ֆրանսիականը: Այստեղ առևտուրն անգամ արվեստ է, իսկ արվեստը՝ կենսակերպ:

«Այս մարդիկ եկան և ձեր հյուրընկալության արդյունքում դարձան Ֆրանսիայի օրինապաշտ քաղաքացիներ, հարգված ու պահանջված մասնագետներ: Եկան նաև, որ աշխարհն այսօր ունկնդրի Շառլ Ազնավուրի երգերը քաղցրահունչ ֆրանսերենով, վայելի Միշել Լեգրանի գեղեցիկ երաժշտությունը և Անրի Վերնոյի ու Ալեն Թերզյանի ֆիլմերը»,- ասել է նախագահը:

 

Լրահոս
0