Անակնկալ Հայաստան ժամանող կանանց «Զվարթնոց» օդանավակայանում

© yerevanМэрия Еревана преподнесла подарки женщинам в аэропорту "Звартноц"
Мэрия Еревана преподнесла подарки женщинам в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի քաղաքապետարանը շնորհավորանքները սկսել է «Զվարթնոց» օդանավակայանից։ Երևան ժամանող ցանկացած կնոջ անակնկալ ունի։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի շնորհավորանքները մեկնարկել են «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Երևան ժամանող բոլոր կանանց և աղջիկներին ժամանման սրահում սպասվում են անակնկալներ: Նրանց դիմավորում են բարձր տրամադրությամբ և նվիրում ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ:

Առավոտյան Թեհրանից ժամանած կանանց և աղջիկներին անակնկալն արդեն մատուցվել է: Նրանք կիսվել են իրենց տպավորություններով՝ շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին հետաքրքիր անակնկալի համար:

Նախաձեռնությունը կշարունակվի ամբողջ օրվա ընթացքում:

Русская версия

Լրահոս
0