«Պարարվեստի զարգացման» հիմնադրամի շնորհանդեսին նվիրված ասուլիս

© Sputnik / Asatur YesayantsРима Пипоян и Гагик Карапетян в пресс-центре Sputnik Армения
Рима Пипоян и Гагик Карапетян в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարտի 9-ին, ժամը 15։00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա «Պարարվեստի զարգացման» կրթամշակութային հիմնադրամի շնորհանդեսին նվիրված ասուլիս։

Հիմնադրամի պաշտոնական բացում-շնորհանդեսը տեղի կունենա մարտի 10-ին։ Կներկայացվեն Հիմնադրամի նպատակները և արդեն հաջողությամբ արված ծրագրերը, կխոսվի խնդիրների, ապագա նախագծերի և համագործակցության հնարավորությունների մասին:

Մարտի 23-ին «Պարարվեստի զարգացման» կրթամշակութային հիմնադրամը կներկայացնի «Տեսիլաժամեր» և «Տրիպտիխ» ժամանակակից բալետային ներկայացումները, որոնք արդեն հաջողություն են ունեցել արտասահմանում՝ մասնակցելով հանրահայտ «Diana Vishneva Context» միջազգային ժամանակակից պարի փառատոնին և «Հարավային Կովկասի Ժամանակակից Պարի և Փորձառական Արվեստի» միջազգային փառատոնին:

Ասուլիսի բանախոսներն են`

Հասմիկ Մարկոսյան՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, Երևանի Պարարվեստի պետական քոլեջի տնօրեն,

Մարիա Դիվանյան՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի, Ալ. Սպենդիարյանի անվ. Օպերայի և Բալետի թատրոնի առաջատար պարուհի,

Գագիկ Կարապետյան՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Պարահանդես» նախագծի ժյուրի,

Ռիմա Պիպոյան՝ Պարարվեստի զարգացման կրթամշակութային հիմնադրամի հիմնադիր տնօրեն:

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։

«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

Լրահոս
0