Ռուսաստանից` սիրով Մարտի 8–ի առթիվ. «ծաղկային ակցիա» Եվրոպայում և ԱՄՆ–ում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արտասահմանում բնակվող ռուսները որոշել են ուրախացնել ԱՄՆ–ի և Եվրոպայի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Նրանք իրենց մտահղացման մասին հայտնել են սոցիալական ցանցերում և աջակցություն ստացել։

Նյու Յորքում, Լոնդոնում, Բեռլինում, Փարիզում և Հռոմում Կանանց միջազգային օրվան նվիրված ակցիա է մեկնարկել, որի շրջանակում ռուս տղամարդիկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ծաղիկներ են բաժանել։

Այսպիսով տղամարդիկ ցանկացել են ընդգծել Արևմուտքում ոչ այդքան հայտի տոնի կարևորությունը։ ԶԼՄ-ները նշում են, որ ռուսները` սպիտակ թիկնոցներ հագած, պահել են #MakeHerSmile և #FromRussiaWithLove կարգախոսներով պաստառները, իսկ կանայք ուրախությամբ ընդունել են ծաղիկները։

 

Լրահոս
0