Մոուրինյու . «Չգիտեմ՝ Մխիթարյանը վաղը կխաղա՞, թե՞՝ ոչ»

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դոնի Ռոստովում կայանալիք Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումից առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Մոուրինյուն դժգոհել է «Օլիմպ-2» մարզադաշտի խոտածածկից։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Դոնի Ռոստովի «Օլիմպ-2» մարզադաշտում մարտի 9-ին տեղի կունենա Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը «Ռոստովի» հետ: Խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մտահոգություն է հայտնել, ասելով, չգիտի` հնարավոր է արդյո՞ք խաղալ այդ խոտածածկույթի վրա։ Այս մասին տեղեկացնում է Чемпионат. Com-ը։

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը կգնի զինծառայողների պատրաստած բացիկները

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում նաև խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ դաշտ դուրս գալու հավանականության մասին։

«Չգիտեմ՝ ինչ կազմով և ինչպես պետք է վաղը խաղանք: Չգիտեմ՝ արդյոք Մխիթարյանը կխաղա՞, թե՞՝ ոչ»,-ասել է նա:

Մոուրինյուն նշել է, որ ինքն հույս ուներ, որ իրենք կխաղան համապատասխան պայմաններում: Նրա խոսքով` նման իրավիճակ է եղել նաև Չինաստանում, որտեղ նրանք հրաժարվել են խաղալ:

«Բայց, երևում է, վաղը մենք ստիպված կլինենք խաղադաշտ դուրս գալ և խաղալ»,- նշել է Մոուրինյուն։

Կողմերը համաձայնության են եկել նախախաղային մարզում չանցկացնել «Օլիմպ-2»-ի գլխավոր դաշտում՝ խոտածածկը չվնասելու համար:

 

Լրահոս
0