Կառավարության շենքում նախարարը հրաժարվեց պատասխանել քաղաքական հարցերին

© Sputnik / Asatur YesayantsАрцвик Минасян. Заседание Правительства РА 09.03.2017
Арцвик Минасян. Заседание Правительства РА 09.03.2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բնապահպանության նախարարն երկուշաբթի օրվանից արձակուրդ կգնա և կկարողանա առանց սահմանափակումների պատասխանել լրագրողների քաղաքական հարցերին:

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության շենքում չցանկացավ պատասխանել լրագրողների քաղաքական հարցերին:

«Ես գտնվում եմ պետական կառույցի՝ կառավարության շենքում, երկուշաբթի օրվանից ես ամբողջությամբ արձակուրդում եմ, և մեծ սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Այդուհանդերձ, մի քանի հարցերի նախարարը պատասխանեց: Ընտրակաշառքների մասին ասաց, որ լսել է որոշ հայտարարություններ, բայց չունի փաստեր, ուստի ձեռնպահ մնաց անուններ հնչեցնելուց: Իսկ ընտրողների հիասթափությունների մասին հնչող գնահատականները դաշնակցական նախարարը չկիսեց՝ ասելով, որ ինքն ընտրողների հետ հանդիպումներում ամենատարբեր տրամադրություններ է արձանագրել` հիասթափությունից մինչև ոգևորություն:

 

Լրահոս
0