00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ–ի «Աքիլլեսյան գարշապարը». Ինտեգրումից կենտրոնացում

© Sputnik / Asatur YesayantsЕАЭС
ЕАЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր կայացած տեսակամրջի ընթացքում ԵԱՏՄ երկրների փորձագետները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացմանն ու առկա խոչընդոտների հաղթահարմանը վերաբերող հարցեր քննարկեցին։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. ԵԱՏՄ շրջանակներում ստեղծված փորձագիտական խորհուրդը պետք է աջակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում «Փոխգործակցություն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» թեմայով Երևան-Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակամրջի ժամանակ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Флаги стран ЕАЭС. ЕЭС - Sputnik Արմենիա
Հայաստանը կբացի ԵՏՄ–ի հետ պայմանագրի դուռը

Միության երկրների փորձագետները հավաքվել են քննարկելու Բիշքեկում մարտի 7-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները։ Նիստին մասնակցեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղրղըզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաևը և Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը։ Սակայն տեսակամրջի քննարկման թեմաները ընդլայնվեցին ու անցան Բիշքեկի միջկառավարական խորհրդի նիստի վերլուծության սահմանները։

«Արդեն երկու տարի է ինչ ձևավորվել է ԵԱՏՄ-ն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործող կառույցներ կան, սակայն ճիշտ քաղաքականություն ունենալու համար անհրաժեշտ է փորձագիտական խումբ ստեղծել», — ասաց Մանասերյանը։

Նրա խոսքով` Միության երկրներից ձևավորված փորձագետների խումբը (հիմնականում տնտեսագետներից կազմված) պետք է նպաստի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից արդյունավետ լուծումների մշակմանը։

Մանասերյանը նաև առաջարկեց օգտագործել յուրաքանչյուր երկրի ուժեղ կողմերն` ի բարօրություն մյուս երկրների` նշելով, որ Հայաստանը առաջատար դիրքեր է զբաղեցնում ՏՏ ոլորտում։

«Այժմ մեր երկրների մի շարք ընկերություններ դուրս են մղում միմյանց սեփական պետությունների շուկաներից։ Մենք պետք է համագործակցենք` օգտագործելով կոոպերացիայի առավելությունները», — ասաց Մանասերյանը։

Евразийское экономическое сообщество (ЕАЭС) флаги - Sputnik Արմենիա
Արամյան. ԵԱՏՄ–ին անդամակցելը 2 անգամ արդյունավետ էր ԵՄ–ի հետ պայմանագրից

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է զարգացնել փոխհարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի հետ, այլև ԵԱՏՄ բոլոր երկրների։

Մանասերյանի կարծիքով` պետք է ուշադրություն դարձնել ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ շահագրգիռ մյուս երկրների վրա, մասնավորապես, Վրաստանի և Իրանի։

«Վրաստանն ու Ուկրաինան լուրջ խնդիրներ ունեն ԵՄ-ի հետ, նրանց երազանքները չեն իրականացել, ՀՆԱ-ն կրճատվում է։ Մենք դեռ հնարավորություններ ունենք ընդհանուր շահեր ունեցող նոր երկրներ ներգրավելու համար», — ասաց Մանասերյանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պետք է ապակենտրոնացված լինի

Ղրղըզստանի առևտրա-արդյունաբերական պալատի քաղաքական արդյունաբերության կոմիտեի նախագահ Կուբատբեկ Ռախիմովն իր հերթին այս հարցում ուշադրություն դարձրեց Տաջիկստանին և ԵԱՏՄ-ին նրա հավանական անդամակցության վրա։

Նրա խոսքով` կասկած չկա, որ ԵԱՏՄ-ն կայացած կառույց է։

«ԵԱՏՄ-ն, իմ խորին համոզմամբ, կայացել է, անկախ առկա հակասություններից։ Տարբեր թվեր կան ապրանքաշրջանառության անկման վերաբերյալ, սակայն, ինձ որպես տնտեսագետի կարևոր է վերահսկման չափանիշը։ 17 թվականի սկիզբն է, իսկ մենք խոսում ենք այն կարևոր բաների մասին, որոնք իրենց ինստիտուցիոնալ ձևն են ստացել 2015 թվականին», — ասաց Ռախիմովը։

Բիշքեկի հանդիպման մասին խոսելիս` Ռախիմովը նշեց, որ այն ցույց տվեց, որ անհրաժեշտություն կա շուտափույթ ձևավորել ընդհանուր գազի, նավթի և տրանսպորտի շուկաներ։

«Բելառուսի վարչապետի ելույթը և Ռուսաստանի պատասխանը վկայում են, որ անհրաժեշտ է արագացնել գազի, նավթի և տրանսպորտի ընդհանուր շուկաների ստեղծումը, որոնց մասին որոշումները հետաձգվել են մինչև 2019, 2021, 2025 թվականները», — ասաց Ռախիմովը։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանը հորդորում է լիարժեք օգտագործել ԵԱՏՄ ներուժը

Փորձագետի մյուս կարևոր առաջարկը վերաբերում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ապակենտրոնացման գաղափարին։

«Կարծում եմ, որ ԵԱՏՀ-ն որպես հանձնաժողով գործունեությունը շտկելու կարիք ունի, այն պետք է ապակենտրոնացնել մայրաքաղաքներով և դեպարտամենտներով։ Սա մի տարբերակ։ Մյուս տարբերակը` ԵԱՏՀ շարժական մայրաքաղաք ունենալն է։ Չի կարելի կպնել Մոսկվային։ ԵԱՏՄ տարածքի մերձեցման տեսանկյունից ցանկալի է, որ ամեն 3-5 տարին մեկ ԵԱՏՀ մայրաքաղաքը տեղաշարժվի Միության երկրներով», — ասաց Ռախիմովը։

Եվրասիական միության հետ ամեն ինչ նորմալ է

Այն, որ ԵԱՏՄ-ն կայացել է, համաձայն է նաև Ռազմավարական պլանավորման և կանխատեսման ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ սոցիոլոգիայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Գուսևը։

«Որոշ փորձագետների և ԶԼՄ-ների հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, որ ԵԱՏՄ-ն փլուզվում է, իր վերջին օրերն է ապրում։ Ինչ ասես գրում են, սակայն ես պետք է հանգստացնեմ ինչպես ԶԼՄ-ներին, այնպես էլ փորձագիտական հանրության ներկայացուցիչներին։ Մենք միասնական տեսակետ ունենք` մենք ինտեգրման կողմնակիցներ ենք։ 2016 թվականի ռուսական հայեցակարգն առաջնահերթություններ է ենթադրում, ԵԱՏՄ-ն առաջին տեղում է», — ասաց նա։

Флаги стран ЕАЭС. ЕЭС - Sputnik Արմենիա
ՌԴ–ում աշխատող ԵԱՏՄ քաղաքացիների համար կգործի նույն սոցիալական ապահովագրությունը

Ընդ որում, Գուսևը նշեց` պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանը չի կարող լիարժեք օգնել գործընկերներին։

Հենց այդ է ի նկատի ունեցել Մեդվեդևը Բիշքեկում` ԵԱՏՄ երկրների համար գազի գների իջեցման մասին խոսելիս։

ԵԱՏՄ երկրները նույն ապրանքներն են արտադրում

Տարբեր ոլորտներում ԵԱՏՄ մասնագիտացման և զարգացման անհրաժեշտությունը մատնանշեց Ե.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի բաժնի վարիչ Ելենա Կուզմինան։

«Իսկապես առևտրի հետ կապված խնդիրներ կան, առևտրային ցուցանիշների անկում կա։ Ապրանքաշրջանառության հիմնական խնդիրները այն է, որ շատ են նույնատիպ ապրանքները։ Մասնագիտացում է անհրաժեշտ։ Միության ներսում մենք պետք է տարբեր ոլորտներ զարգացնենք», — ասաց Կուզմինան։

Նրա խոսքով` ցանկացած տնտեսական միություն կայուն է, եթե անդամ-երկրներն առևտրի 25%-ը Միության ներսում է արվում։

Կուզմինան նշել է, որ Մեդվեդևի հայտարարության հետ կապված լրագրողների բարձրացրած աղմուկը ստվերեց բիշքեկյան հանդիպման արդյունքները, մինչդեռ 10 կարևոր համաձայնագիր էր ստորագրվել։

Ղազախստանի և Բելառուսի փորձագետներն իրենց կողմից ուշադրություն դարձրին առևտրում բոլոր սահմանափակումների վերացման անհրաժեշտությանը։

Մասնավորապես, խոսքը ազատականացման անհրաժեշտության մասին է, այն խոչընդոտների չեղարկումը, որոնց քանակը դեռ մի քանի հարյուրի է հասնում։

Русская версия

Լրահոս
0